Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը. խորհրդարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։ |