ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Թուրքիայի ուղերձը Հունաստանին՝ հետքայլ չկա, ռազմածովային և ռազմաօդային ուժերին հրամանը տրված է
14:18, 07.10.2022 | mamul.am
8961 | 2

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի ռազմաօդային ուժերի ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա հատուկ միջոցառմանը: Վերջինս հանդես է եկել ելույթով և դժգոհել Հունաստանից։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»-ը:

Աքարը նշել է, որ Հունաստանը դեռ 1956-ին է սկսել ռազմականացնել ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիները (Արևելամիջերկրածովյան կղզիներ-խմբ.):

«1997-ի Քարդաքը սահմանագիծ է: Դրանից հետո ո՛չ իրական հողի վրա, ո՛չ բանակցային սեղանի վրա ոչ մի միլիմետրի հետադարձ չի եղել, դրա համար արվել է ամեն անհրաժեշտը և արվում է: Հատկապես մեր ռազմածովային ու օդային ուժերն այս հարցով հստակ հրահանգավորվել են: Պետք է ասել, որ նման իրավիճակը սկսվել է դեռ 1956-ին Սաքըզից»,- նշել է Աքարը։

Քարդաք/Kardak (թուրքական անվանումը) կամ Իմիա (հունական անվանումը) - Էգեյան ծովի հունական կղզեխմբի կղզիներից մեկն է, որի տարածքային պատկանելության շուրջ ծագած վեճերը տասնյակ տարիներ ճգնաժամ են առաջացնում պաշտոնական Աթենքի և Անկարայի միջև։

Սաքըզ/Sakız (թուրքական անվանումը) կամ Քիոս (հունական անվանումը) - Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին։ Գտնվում է Էգեյան ծովում, Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով։

Թուրքիայի պաշտպանության նախարարը բացառել է որևէ զիջում իրենց կողմից՝ պնդելով, որ ոչ մի հետքայլ չեն անի։

«Մենք տրամադրված ենք վճռական։ Ղազիի սկզբունքով՝ եթե մեռնեմ, նահատակ կդառնամ»։

Աքարի բնորոշմամբ՝ հույն հայտնի քաղաքական գործիչներից շատերը հաճախ են ստում և հակաթուրքական բաներ խոսում զուտ այն բանի համար, որ կարողանան տեղ գրավել Հունաստանի ներքաղաքական դաշտում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր