ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանի հոսպիտալում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել վիրավոր հայ զինծառայողներին»․ ՄԻՊ
14:48, 07.10.2022 | mamul.am
3658 | 0

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 17 հայ զինծառայողներին Ադրբեջանի հոսպիտալում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել․ «Խոշտանգումների մասերը փակ զեկույցով ենք ներկայացնում, որ ընտանիքի անդամներին կրկնակի հոգեբանական տրավմայի չենթարկենք։ Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, նրա նկատմամբ եղել է վատ վերաբերմունք։ Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են արել։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր