ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«27 տարեկան աղջիկն ինչքանո՞վ է իմաստացել, որ նախարարին խորհուրդներ է տալու». Ո. Սարգսյան
15:30, 07.10.2022 | mamul.am
6608 | 3

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «3 տարի առաջ ուսումն ավարտած 27-ամյա աղջիկը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական:
Հայաստանում ՔՊ-ն վերծանում են՝ քանդենք պետությունը։ Չորսուկես տարում քանդեցին բանակը, իրավապահ համակարգը, կրթության բնագավառը, տեղական ինքնակառավարումը և այլն։ Սերժ Սարգսյանի փեսա, հանրահայտ Միշիկի եղբայր, արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական: Լ. Թովմասյանը 2013-2017 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2017-2019 թվականներին սովորել և ավարտել է ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում: Աշխատանքային որոշակի փորձ ունի, սակայն 27 տարեկան աղջիկն ինչքանո՞վ է իմաստացել, որ նախարարին խորհուրդներ է տալու։ Ինչպես հայտնի պատմությունում է ասվում՝ երկիրը երկիր չէ։ Նկարն ուղարկեցեք արտասահմանյան մի ամսագրի, գուցե ժուռնալի շապիկին տեղադրեն»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր