ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես խնդրում եմ, որ այլևս չասեք՝ ՀՀ-ն սահմանափակ ռեսուրսներով երկիր է». Խաչատուր Սուքիասյան
16:18, 07.10.2022 | mamul.am
5016 | 1

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանին հարցեր տալու համար հերթագրվել էր երեք պատգամավոր: Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվեց՝ ժողովրդավարությունը Հովակիմյանի համար «օ՞դ է, ջո՞ւր է, հո՞ղ է, թե՞՝ կրակ»։ Ի պատասխան Հովակիմյանն արձագանքեց․ «Եթե ուղղակի հարցը տվեցիք, շնորհակալություն հարցի համար։ Կոնկրետ ինձ համար ժողովրդավարությունը դա պետության զարգացման բանաձև է, որը մեր դեպքում, իմ կարծիքով, որպես սահմանափակ ռեսուրս ունեցող երկրի, միակ բանաձևն է»։

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն իր ելույթի ժամանակ՝ անդրադառնալով Հովակիմյանի վերը նշված արտահայտությանը՝ ասաց. «Ես ուզում եմ իմ գործընկերներին և ձեզ՝ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, խնդրել, որ այլևս չասեք, որ ՀՀ-ն սահմանափակ ռեսուրսներով երկիր է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր