ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Նույն Նիկոլն ասում էր, որ բանակցային գործընթացի մասին տեղեկացված է Ալիևից»․ ադրբեջանագետ
15:48, 07.10.2022 | mamul.am
2514 | 2

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան 168TV-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է խաղաղության պայմանագրի հարցին՝ ասելով․ «Պարզ չէ, թե ինչ փաթեթով է բանակցություններին նստում հայկական կողմը, որովհետև ինչքանով հասկանում ենք ՄԱԿ-ի ելույթից և ԱԺ վերջին ելույթից, ՀՀ իշխանությունները մտադրված են հրաժարվել Արցախի հարցի լուծումից, կենտրոնանալ ՀՀ տարածքային ամբողջականության վրա, կնքել այդ պայմանագիրը: Պայմանագիրը կնքելու համար պետք է նախապատրաստել և հոգեբանական տեռորի ենթարկել հանրությանը, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան, թե ինչո՞ւ գնացին և ստորագրեցին»։

Խոսելով Փաշինյանի այն հայտարարությունների մասին, որ Մադրիդյան սկզբունքներով նախին իշխանությունները ճանաչել էին Արցախը Ադրբեջանի կազմում, Էլիբեգովան ասել է․ «Բայց նույն Նիկոլն ասում է, որ բանակցային գործընթացի մասին տեղեկացված է Ալիևից: Այսինքն՝ ինքը գնում ու Ալիևին էր հարցնում՝ ինչ է բանակցվել իրենից առաջ, և ըստ երևույթին, դրա արդյունքում է ինքը ասում՝ մադրիդյան սկզբունքները կապիտուլյացիա էին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նույն Նիկոլն ասում էր, որ բանակցային գործընթացի մասին տեղեկացված է Ալիևից»․ ադրբեջանագետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր