ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին». Արման Մուսինյան
20:12, 07.10.2022 | mamul.am
5161 | 0

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոսրով Հարությունյանի զրպարտությունը, թե՞ մոլորությունը:

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վահե Մակարյանի հետ հարցազրույցում Խոսրով Հարությունյանը հայտարարել է. «Տեր-Պետրոսյանի դուրս գալը ֆորմատից (նկատի ունի Վեհափառ հայրապետի ձևավորած երկխոսության հարթակը), ըստ էության, ոչ թե խոսում է այն մասին, որ երեք նախագահները չեն կարող որևէ ընդհանուր հայտարարի գալ կամ չեն կարող մշակել ինչ-որ մի ընդհանուր մոտեցում, այլ ավելի շատ խոսում է այն մասին, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր պատմական առաքելության կարևորությունը չնկատեց, այլապես ինքն այդ քայլը չէր անի» (Հրապարակ, 07.10.2022):

Ահասկանալի է, թե Հարությունյանը ինչի՞ց է ենթադրել, թե Առաջին նախագահը դուրս է եկել այդ ֆորմատից: Այս առիթով հարկադրված եմ վերարտադրել ս.թ. հոկտեմբերի 4-ի իմ գրառման հետևյալ պարբերությունը. «Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: ... Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:

Եթե այս պարզ բանը Հարությունյանը չի հասկացել, դա իր անձնական խնդիրն է: Բայց, նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր