ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից». Հարություն Մանուչարյան
23:36, 07.10.2022 | mamul.am
4305 | 2

Ինչպես հայտնի է, Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ էր տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը: Մանուչարյանն իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:
Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:
Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:
«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:
Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:
Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:
Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր