ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ղրիմի կամրջի վրա սկսվել է մեքենաների երթևեկությունը երկու երթուղիներով
18:30, 09.10.2022 | mamul.am
5279 | 0

ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ երթևեկությունը վերսկսվել է Ղրիմի կամրջի ավտոմոբիլային երկու հոսքերով, կարգավորվել է լուսավորությունը և կիրառվել են նոր գծանշումներ։
«Մինչ այս կամուրջն աշխատում էր հետընթաց ռեժիմով, ճանապարհի հատվածում կարգավորվել է լուսավորությունը, գծանշվել են նոր գծանշումներ, վերականգնվել են արգելապատնեշները։ Այժմ կամրջով հնարավոր կլինի ավելի արագ անցնել մեքենայով»,- գրել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ մասնագետները շարունակում են կամրջի վնասված հատվածի ուսումնասիրությունը։ «Շնորհակալություն շինարարներին, ովքեր աշխատում են շուրջօրյա, էներգաբլոկի բոլոր մասնագետներին, ովքեր օգնում են կամուրջի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը»,- ասաց պաշտոնյան։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է որոտացել՝ պայթեցվել է բեռնատարը, որից հետո երկաթուղային հատվածի երկայնքով ընթացող գնացքի՝ վառելիքով բարձված յոթ վագոն է բռնկվել։ Դրա հետևանքով ավտոմեքենաների համար նախատեսված երկու հատվածներ մասամբ փլուզվել են, սակայն բեռնափոխադրման ալիքի վրայի կամարների հենարանները չեն վնասվել: Նախորդ գիշեր կամրջի վրա երթեւեկությունը վերականգնվել է, սակայն միայն՝ հանդիպակացի հաշվին և միայն՝ մեքենաների համար։ Գիշերվա մոտ վերսկսվել է նաև երկաթուղային երթևեկությունը. այժմ գնացքներն արդեն երթևեկության մեջ են։ Բայց բեռնատարներն ու ավտոբուսները պետք է օգտվեն լաստանավից։ Ինչպես նշել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, դա ժամանակավոր միջոց է։
ՍԴ-ն քրեական գործ է հարուցել. քննիչները պարզել են, որ պայթած բեռնատարը պատկանում է Կրասնոդարի երկրամասի մի բնակչի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել՝ բեռնատարի կողքով ընթացող մարդատար մեքենայի ուղևորները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր