ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Բաց նամակ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին». Ստյոպա Սաֆարյան
16:42, 16.10.2022 | mamul.am
5434 | 1

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մամուլից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանն առաջիկայում կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ նրա թեկնածությունը Դուք եք առաջադրել որպես կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր։
Ձեր կողմից նման որոշումը խիստ հիասաթափեցնող է ու բացատրությունների կարիք ունի։ Հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչ փառահեղ կոռուպցիոն գործեր է քննել Մեսրոպ Մակյանը, որ ձեզ հմայլ է ու դրդել կայացնել այն որոշումը, որ նա կարող է լինել կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր։
Դուք գոնե ինքներդ ձեզ հարց տվել եք, թե արդյո՞ք Հայաստանի ամենակոռումպացված շրջանում դատավոր նշանակված ու աշխատած մարդիկ կարող են այդ գործառույթն ապահովել։
Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ նախագահության շրջանում ԲԴԽ այս կազմը երիցս ու բազմիցս ապացուցել է հանրությանը, որ սեփական գործընկերների դեմ հարուցված վարույթների քննության ընթացքում նրանք միմյանց չեն զոհաբերելու։
Հանրությունը և մենք տակավին հիշում ենք այն հրապարակային հայտարարությունները, որ ԲԴԽ-ում հատկապես դատավոր անդամները հակված են պաշտպանել վարույթի առանցքում հայտնված դատավորներին, որի արդյունքում, ինչպես դիպուկ ձրակերպեցիք, նրանք «պլստացնում են» դատավորներին։
Արդյո՞ք ձեր այս որոշումը նշանակում է, որ ինքներդ պարզել եք ու ունեք հարցի պատասխանը, որ Մեսրոպ Մակյանը կարգազանց դատավորներին «պլստացնողներից» չէ։ Եթե ձեզ հայտնի է այդ հարցերի պատասխանը, ցանկալի կլինի, որպեսզի հանրությանն էլ լուսավորեք, որ Ձեր և Գագիկ Ջհանգիրյանի ակնարկած «պլստացնող» դատավորների կազմում Մեսրոպ Մակյանը չի եղել։
Սպասում ենք ամբողջական պարզաբանումների, և առաջին հերթին ակնկալում չհիասթափեցնել հասրակությանը և ետ կանգնել այս որոշումից։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Վերթինգ և դատաիրավական բարեփոխումներ ծրագրի ղեկավար Ստյոպա Սաֆարյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր