ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գագիկ Խաչատրյանի որդիները համաձայնության են եկել ամերիկյան շքեղ առանձնատան վաճառքի հարցում
13:48, 20.10.2022 | mamul.am
5729 | 2

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ խաչատրյանի որդիները նախնական համաձայնություն են ձեռք բերել իրենց պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը վաճառելու շուրջ, սակայն գործարքը դեռ ավարտին չի հասցվել: Հիշեցնենք, որ ամերիկացի դատախազները դատարանի միջոցով ցանկանում են բռնագանձել այս գույքը՝ համարելով, որ այն ձեռք է բերվել անօրինական միջոցներով, այս մասին գրում է «Հետք»-ը:

«2011 թ․ Խաչատրյանի որդիներից ավագը՝ Գուրգենը, և նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով գնել էին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive)։ 2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն էին կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

2016-ին «Veto Trust»-ը և դրա կառավարիչներից Թեդ Թադևոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաև քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են։

Այս տարվա ապրիլի 7-ին առանձնատունը հանվել է վաճառքի 63.500.000 դոլարով: Դրանից շատ չանցած՝ մայիսի 2-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Քալիֆորնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։

Ամերիկյան կողմը գտնում է, որ տունը Գագիկ Խաչատրյանի որդիները ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով ստացված միջոցներով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր