ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հարավային Կորեայում երկու հանքափորներ 9 օր անցկացրել են գետնի տակ՝ սնվելով լուծվող սուրճով
00:24, 06.11.2022 | mamul.am
6643 | 0

Հարավային Կորեայում 62 և 56 տարեկան երկու հանքափորներ հանքի փլուզումից հետո 9 օր անցկացրել են փլատակների տակ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ցինկի հանքավայրի փլուզումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 26-ին հյուսիսարևելյան Բոնհվա կոմսությունում: Արդյունքում երկու բանվոր արգելափակվել են 190 մետր խորության վրա։

Ավելի քան մեկ շաբաթ կորեացիները սնվել են լուծվող սուրճով, որը տղամարդիկ վերցրել էին իրենց հետ մինչև խորքեր իջնելը, ինչպես նաև խմել են ցանկացած ջուր, որը հոսել է հանքի ներսում։ Տղամարդիկ կարողացել են նաև վրաններ խփել և կրակ վառել՝ տաքանալու համար։

Փլուզումից հետո տասներորդ օրը փրկարարներին հաջողվել է դուրս բերել հանքափորներին։ Այժմ նրանք հիվանդանոցում են, նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր