ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ում այրվում է քիմիական գործարան, իրականացվել է տարհանում
20:36, 07.11.2022 | mamul.am
8708 | 0

ԱՄՆ Ջորջիա նահանգի քիմիական գործարանում մի շարք պայթյուններն և զանգվածային հրդեհը ստիպել են իշխանություններին տարհանել գործարանի աշխատողներին և հարակից համայնքների բնակիչներին, հայտնել է Գլին շրջանի խորհուրդը:
Հրդեհը, նրա խոսքով, տեղայնացվել է, սակայն փրկարար ծառայությունները մտահոգված են քամու ուղղության հնարավոր փոփոխությամբ։
«Գործարանը տարհանվել է: Երեք մղոն շառավղով բնակիչներին կարգադրվել է ապաստանել տեղում: Մեկ մղոնանոց գոտին ենթակա է տարհանման»,- ասվում է զեկույցում:
Տարհանվել է երեք բնակավայր։
Հրդեհի դեմ պայքարում հրշեջներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել:

ԱՄՆ-ում այրվում է քիմիական գործարան, իրականացվել է տարհանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր