ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ցուկերբերգը աշխատանքից ազատել է Meta-ի ավելի քան 11000 աշխատակցի
18:36, 09.11.2022 | mamul.am
7857 | 0

Meta-ն, որին պատկանում են Facebook և Instagram հարթակները, որոշել է ավելի քան 11000 աշխատակցի կրճատել։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Այսօր ես ուզում եմ ներկայացնել մի քանի ամենաբարդ փոփոխություններ, որոնք մենք արել ենք Meta-ի պատմության մեջ: Ես որոշել եմ կրճատել մեր թիմի թիվը մոտավորապես 13%-ով և աշխատանքից ազատել մեր տաղանդավոր աշխատակիցներից ավելի քան 11000-ին»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Կրճատված աշխատակիցները կստանան 16 շաբաթվա աշխատավարձ և երկու շաբաթվա աշխատավարձ՝ ծառայության յուրաքանչյուր տարվա համար: Ցուկերբերգը նաև խոստացել է օգնել նրանց գտնել մեկ այլ աշխատավայր։ Մասնավորապես, ընկերությունը որոշել է երկարաձգել նոր կադրերի աշխատանքի ընդունման մորատորիումը մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը։

Սա Meta-ի ամենամեծ կրճատումն է ընկերության պատմության մեջ: Որպես պատճառ Ցուկերբերգը նշել է կորոնավիրուսային համաճարակի հետևանքները։ Ընկերությունն իր ստեղծման օրվանից չի կարողանում հաղթահարել թռիչքային ծախսերը, ասել է նա:

Հոկտեմբերին Meta-ն հրապարակեց 2022 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։ Այս ընթացքում նրա եկամուտը կրճատվել է 4%-ով՝ կազմելով 27,7 մլրդ դոլար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր