ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ոչ ոք ոչ մի տեղից հենց այնպես չի հեռանում». Զելենսկին՝ Խերսոնի մասին
10:30, 10.11.2022 | mamul.am
7825 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Խերսոնի շուրջ ստեղծված իրավիճակը և նշել, որ «ոչ ոք ոչ մի տեղից հենց այնպես չի հեռանում». «Թշնամին նվերներ կամ բարի կամքի ժեստեր չի տալիս. մենք այս ամենի համար պայքարում ենք»: Իր ուղերձում Զելենսկին նաև ասել է, որ հարավում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացում կա. ուկրաինացի զինվորականները քայլ առ քայլ ամրապնդում են իրենց դիրքերը։ «Մենք շարժվում ենք շատ զգույշ, առանց էմոցիաների, առանց ավելորդ ռիսկի՝ ելնելով մեր հողն ազատագրելու շահերից, որպեսզի կորուստները հնարավորինս քիչ լինեն։ Ահա թե ինչպես ենք ապահովելու Խերսոնի, Կախովկայի, Դոնեցկի ազատագրումը»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվան հայտարարել է Խերսոնից զորքերի դուրսբերման մասին:

«Ոչ ոք ոչ մի տեղից հենց այնպես չի հեռանում». Զելենսկին՝ Խերսոնի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր