ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը՝ ըստ իրավապաշտպանների
18:24, 13.11.2022 | mamul.am
7666 | 0

Իրանում ցույցերի հետևանքով առնվազն 326 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Իրանի իրավապաշտպան կազմակերպությունների նորվեգական խմբի (IHRNGO) տվյալներին։

Իրավապաշտպանները պնդում են, որ ներկայացված տեղեկատվությունը «բացարձակ նվազագույնն» է։ Նրանց տվյալներով՝ 326 մահացածներից 43-ը երեխաներ են, 25-ը՝ կանայք։

CNN-ը նշում է, որ չի կարող ինքնուրույն ստուգել այդ թվերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր