ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ծրագրային անսարքության պատճառով Tesla-ն դարձել է մահացու վթարի պատճառ
10:18, 14.11.2022 | mamul.am
8061 | 0

Tesla-ն կորցրել է կառավարումը և սպանել հետիոտներին Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չաոժոու քաղաքում Tesla ավտովթարի հետևանքով մահացել է երկու մարդ, երեքը վիրավորվել են, հայտնում է Global Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել մեքենայի ծրագրային ապահովման անսարքության պատճառով՝ մեքենան արագացրել է առավելագույն արագությունը և դարձել անկառավարելի։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չժան անունով վարորդը կայանել է Tesla Model-Y-ը։ Հետո նա հանկարծ կորցրել է կառավարումը, մեքենան մի քանի կիլոմետր բարձր արագությամբ թռել է, իսկ ավելի ուշ մխրճվել երկու մոտոցիկլավարների ու հեծանվորդների մեջ։ Վարորդը մի քանի անգամ փորձել է արգելակման ոտնակը սեղմելով կանգնեցնել մեքենան, սակայն դա չի օգնել։

Tesla-ն խոստացել է ստուգել միջադեպը, ինչպես նաև անհրաժեշտ օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր