ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումներ տալու մասին
23:36, 14.11.2022 | mamul.am
7013 | 0

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումներ տալու բանաձևի նախագիծը։

Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր։ Դեմ է հանդես եկել 14 երկիր՝ Բահամյան կղզիները, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Զիմբաբվեն: Եվս 73 երկիր ձեռնպահ է մնացել:

Բանաձևը, մասնավորապես, «խորհուրդ է տալիս իր անդամներին՝ Ուկրաինայի հետ համագործակցելով, ստեղծել վնասների միջազգային ռեգիստր, որը կծառայի որպես փաստաթղթավորված ապացույց՝ պատճառված վնասի, կորուստների և վնասվածքների, որոնք պատճառվել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունների հետևանքով»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Կիևին «հատուցումների» մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծն իրավաբանորեն անվավեր է համարել։ Նրա խոսքով՝ «նման որոշումը միայն կհանգեցնի աշխարհում անկայունության և լարվածության աճի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր