ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
G20-ը մտադիր է խստորեն դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ. ԱՄՆ ներկայացուցիչ
11:12, 15.11.2022 | mamul.am
5990 | 0

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ G20-ն Ինդոնեզիայի գագաթնաժողովից հետո կդատապարտի Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, ինչպես նաև դրա կործանարար ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով, G20-ի երկրների մեծ մասի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ պետք է դատապարտվի ամենախիստ ձևով։

Ռուսաստանը նույնպես G20-ի անդամ է, ուստի այստեղ կոնսենսուս դժվար թե հնարավոր լինի: «Ես վերջնական բանակցություններից առաջ չեմ ընկնի, բայց G20-ը պարզ կդարձնի, որ ռուսական պատերազմն ավերածություններ է ստեղծում մարդկանց և ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության համար»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր