G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չարժե Ուկրաինային փոխզիջումներ առաջարկել խղճի, ինքնիշխանության, տարածքի և անկախության հետ կապված։ «Ես ցանկանում եմ, որ այս ագրեսիվ պատերազմն ավարտվի արդարացիորեն և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա... Եթե Ռուսաստանն ասում է, որ իբր ուզում է վերջ տալ այս պատերազմին, թող դա ապացուցի գործողություններով»,- նշել է նա: |