ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ականջներիս չեմ հավատում». Պետրոս Ղազարյան
00:01, 16.11.2022 | mamul.am
13801 | 1

«Դուք պատրա՞ստ եք հրաժարվել փոխադարձ իրարամերժ եզրույթներից, որոնք հետագա՝ իրար հանդուրժելն ու իրար հետ աշխատելը զրոյացնում են. է՛լ դավաճան, է՛լ սրիկա, թուրք, անցյալի թալանչի, էն կողմից էլ՝ գող»,- Հանրայինի եթերում դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ հարցրել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը: Պատգամավորը նշել է, որ իր համար միշտ տհաճ է եղել, երբ քաղաքական քննարկումները վերածվում են վիրավորանքների. «Ինձ համար դա անընդունելի է... Մենք պետք է ոչ թե հանրությանը տուրք տանք, այլ փորձենք մենք թելադրել հանրությանը. սա խնդիր է, որը մի օրում չի լուծվի»: Պետրոս Ղազարյանն արձագանքել է. «Ականջներիս չեմ հավատում, որ ձեր ուժի ներկայացուցիչն էդպիսի բան է ասում, ուժ, որն իր լրատվամիջոցներով գեներացրել է այդ խոսույթը»:

«Ականջներիս չեմ հավատում». Պետրոս Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր