ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ դերը հնարավոր չէ թերագնահատել». հայտարարություն
22:32, 17.11.2022 | mamul.am
4995 | 0

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել. «Չափազանց տպավորված ենք և կարևորում ենք նախօրեին ԱՄՆ Սենատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ հարցի շուրջ լսումների շրջանակներում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի շիտակ և արդարամիտ հարցադրումները հարավկովկասյան տարածաշրջանի ուղղությամբ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուներին։

ԱՄՆ Սենատում անցկացված սույն լսումները համարում ենք այս ամիս կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատական կուսակցության տարած անվիճելի հաղթանակի գրավական և վկայություն։

ԱՄՆ դերը, կշիռը, ազդեցությունը հնարավոր չէ թերագնահատել թե՛ հայ-ադրբեջանական, և թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում և Սենատոր Բոբ Մենենդեսի ծանրակշիռ հարցադրումները երկրի գործադիր իշխանության պատասխանատուներին միայն ավելացնելու է ԱՄՆ-ի հավասարակշռող ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում։

Այսու, բերում ենք մեր անվերապահ երախտիքի խոսքը Սենատոր Մենենդեսին իր անզիջում, անսակարկելի նվիրվածության համար արդարությանն ու մարդասիրությանը։ Նրա անշահախնդիր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում այսօր էլ մնում են պահանջված, որովհետև թյուր է տպավորությունը, թե Ցեղասպանությունը միայն հարյուրամյա վաղեմության իրադարձություն է։ Ամենևին ոչ՝ ցեղասպանությունն այլևս այսօր, այս պահին Արցախում, Հայաստանում հայության գլխին կախված մեծագույն սպառնալիք է, որը հույս ունենք հաղթահարել նաև բարեկամ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր