Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ոչ ոք դեռ 100%-ով չգիտի, թե ում հրթիռն է ընկել Լեհաստանում՝ նոյեմբերի 15-ին Ուկրաինայի զանգվածային գնդակոծության ժամանակ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն: «Աշխարհը նույնպես 100%-ով չգիտի, բայց ես վստահ եմ, որ ռուսական հրթիռ է եղել, և մենք օգտագործել ենք հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Բայց մենք պետք է լինենք ազնիվ. քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, չենք կարող ասել, թե ինչ տեսակի հրթիռ է, որի բեկորներն ընկել են Լեհաստանի տարածքում»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։ |