ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Լեհաստանի ԱԳՆ-ն ասել է, թե երբ հայտնի կդառնան հետաքննության արդյունքները
11:36, 18.11.2022 | mamul.am
5278 | 0

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լուկաշ Յասինան հայտնել է, որ Պշևոդուվ գյուղում հրթիռի ընկնելու հետաքննության արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից: Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, միջադեպի վայր կայցելեն նաև ուկրաինացի փորձագետները։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ոչ ոք դեռ 100%-ով չգիտի, թե ում հրթիռն է ընկել Լեհաստանում՝ նոյեմբերի 15-ին Ուկրաինայի զանգվածային գնդակոծության ժամանակ։ «Աշխարհը նույնպես 100%-ով չգիտի, բայց ես վստահ եմ, որ ռուսական հրթիռ է եղել, և մենք օգտագործել ենք հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Բայց մենք պետք է լինենք ազնիվ. քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, չենք կարող ասել, թե ինչ տեսակի հրթիռ է, որի բեկորներն ընկել են Լեհաստանի տարածքում»,- նշել էր Ուկրաինայի ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր