ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է վարչապետից». Արսեն Սարդարյան
15:00, 18.11.2022 | mamul.am
3735 | 0

Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ է ներկայացրել հարուցված քրգործի վերաբերյալ։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիայի մասին հետևյալ հարցին՝ «Նիկոլ Փաշինյանը Արցախում էր, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նախ գրել էր, որ հակահարված է բանակային, հետո խմբագրեց և մինչև հիմա խմբագրված տարբերակն է մնացել, որ հակաահաբեկչական գործողություն է․ հիմա իրականում հակահարվա՞ծ էր, թե՞ հակաահաբեկչական գործողություն։ Նաև քննարկմանը ներկա են եղել ռազմական գործից հեռու մարդիկ․ իրենք այս գործով հարցաքննվե՞լ են, նույն Փաշինյանը», Սարդարյանը պատասխանել է․ «Ես տվյալ չունեմ՝ վարչապետը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, բայց որպես Գերագույն գլխավոր հրամանատար բնականաբար զեկուցվել է մտահղացման մասին և ստացվել է հավանությունը: Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը թե՛ գերագույն հրամանատարի, թե՛ գլխավոր շտաբի պետի կողմից կլիներ սխալ, որովհետև այդ պահին եղել են բոլոր նախադրյալները այդ որոշումը կայացնելու»։

«Հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է վարչապետից». Արսեն Սարդարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր