ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Լոնդոնը նախազգուշացնում է Մոսկվայից և Թեհրանից բխող «ամենալուրջ սպառնալիքի» մասին
17:30, 19.11.2022 | mamul.am
7768 | 0

Իրանն ու Ռուսաստանը «առավել լուրջ, քան երբևէ» վտանգ են ներկայացնում Մեծ Բրիտանիայի և համաշխարհային անվտանգության համար, Twitter-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։

Հրապարակման մեջ նա հղում է տվել իր ելույթին, որը նա ունեցել է Բահրեյնում Manama Dialogue համաժողովում։ Անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի թեմային, որն «ավելի առաջ է գնացել, քան երբևէ»։ Նախարարը խոստացել է, որ Լոնդոնն իր դաշնակիցների հետ կաշխատի «իրանական սպառնալիքին դիմակայելու, սովորական զենքի մաքսանենգությունը դադարեցնելու և երկիրը միջուկային զենք արտադրելու հնարավորությունից զրկելու համար»։

Քլեվերլիի խոսքով՝ իրանական զենքը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Բացի այդ, պնդում է նախարարը, Թեհրանն անօդաչու սարքեր է վաճառում Ռուսաստանին՝ դրանք Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր