Իրանն ու Ռուսաստանը «առավել լուրջ, քան երբևէ» վտանգ են ներկայացնում Մեծ Բրիտանիայի և համաշխարհային անվտանգության համար, Twitter-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։ Հրապարակման մեջ նա հղում է տվել իր ելույթին, որը նա ունեցել է Բահրեյնում Manama Dialogue համաժողովում։ Անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի թեմային, որն «ավելի առաջ է գնացել, քան երբևէ»։ Նախարարը խոստացել է, որ Լոնդոնն իր դաշնակիցների հետ կաշխատի «իրանական սպառնալիքին դիմակայելու, սովորական զենքի մաքսանենգությունը դադարեցնելու և երկիրը միջուկային զենք արտադրելու հնարավորությունից զրկելու համար»։ Քլեվերլիի խոսքով՝ իրանական զենքը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Բացի այդ, պնդում է նախարարը, Թեհրանն անօդաչու սարքեր է վաճառում Ռուսաստանին՝ դրանք Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։ |