ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ուկրաինացիներին կոչ են արել լքել երկիրը մինչև ձմեռ
19:06, 19.11.2022 | mamul.am
12839 | 0

Այն ուկրաինացիները, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, պետք է պատրաստ լինեն լքելու երկիրը մինչև ձմռան սկսվելը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ DTEK ընկերության ղեկավար Մաքսիմ Տիմչենկոն։
Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր, որ ռուսական վերջին հրթիռային հարվածները ոչնչացրել են երկրի էլեկտրացանցերի գրեթե կեսը:

Տիմչենկոն զգուշացրել է, որ հերթական զանգվածային հարձակումը կարող է շարքից հանել ամբողջ համակարգը: Նա ասել է, որ ուկրաինացիները պետք է մտածեն այն մասին, որ այդ քայլը թեթևացնելու է էներգետիկ համակարգի լարվածությունը:

«Սա արտակարգ իրավիճակ չէ, երբ պետք է անհապաղ տարհանում կազմակերպել, բայց մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որպեսզի սպառումը լինի հնարավորինս արդյունավետ: Եթե դուք ավելի քիչ սպառեք, ապա վիրավոր զինվորներով հիվանդանոցները երաշխավորված կլինեն էլեկտրաէներգիայով»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր