ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Լարսում վարորդները մնում են անցակետում, իսկ Վրաստանում ՀՀ դեսպանը գնում է Հունգարիա»․ Էդգար Ղազարյան
13:38, 21.11.2022 | mamul.am
4093 | 0

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին․ «Վրաստանում հավատարմագրված ՀՀ դեսպանը, փոխանակ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն, գնում է Հունգարիա, այն երկիրը, որը Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին, որի հետ ՀՀ-ն ունի սառեցված դիվանագիտական հարաբերությունների ռեժիմ, ունենում է պաշտոնական հանդիպում, և մեկը չի հարցնում՝ դու ո՞վ ես, դու ի՞նչ գործ ունես Հունգարիա, քեզ ո՞վ է գործուղել, ու ԱԳՆ-ը սա ներկայացնում է որպես պաշտոնական լրատվություն, իսկ Վրաստանում հիմա մարդիկ գտնվում են այդ վիճակում, մինչդեռ նա լիազորված է պաշտպանել էս մարդկանց օրինական շահերը տվյալ երկրում․․․»։

«Լարսում վարորդները մնում են անցակետում, իսկ Վրաստանում ՀՀ դեսպանը գնում է Հունգարիա»․ Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր