ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱԺԲ-ի նամակը՝ ԱՄՆ դեսպանին
13:24, 22.11.2022 | mamul.am
3173 | 0

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է. ԲԵՎԵՌԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՆԱՄԱԿԸ ԴԱՍՊԱՆ ԼԻՆ ԹՐԵՅՍԻԻՆ՝ Վ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
«Մեծարգո դեսպան տիկին Լին Թրեյսի, Հայաստանում ԱՄՆ-ի մեծարգո ներկայացուցիչնե՛ր, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ՀՀ իշխանություններն իրենց հռետորաբանությամբ փորձում են միջազգային հանրության մոտ կարծիք ստեղծել, իբր, Հայաստանում զարգանում է ժողովրդավարությունը, եւ հարգվում են մարդու անօտարելի իրավունքները:
Բայց, ցավոք սրտի, իրականությունը մեզ այլ բան է փաստում:
Բառացիորեն այս օրերին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քաղաքական հայացքների պատճառով հալածվում է սրվող հիվանդությամբ տառապող քաղաքական գործիչ Վարուժան Ավետիսյանը:
Պարոն Ավետիսյանը դեռևս 2014 թվականից տառապում է խիստ վտանգավոր համախտանիշով (հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ), որին բնորոշ է ալիքաձև ընթացք՝ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ պարբերաբար սրացումներով։
Սրացումներն ունենում են հստակ նախանշաններ՝ մկանային մանր, ալիքաձև դողի տեսքով և զարգանում են շատ անսպասելի ու արագ՝ առաջացնելով երիկամային սուր անբավարարության պատկեր։
Միայն վերջին երկու տարվա ընթացքում պարոն Ավետիսյանը ունեցել է երկու նման սրացում, որոնց ժամանակ նրա կյանքը, բարեբախտաբար, հաջողվել է փրկել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարուժան Ավետիսյանի մոտ հենց այս օրերին առկա են հիվանդության նույն նախանշաններրը, և ցանկացած պահին կարող է զարգանալ կյանքին վտանգ սպառնացող հերթական սրացումը, անհրաժեշտություն է առաջանում նրան հնարավորինս շուտ տեղափոխել մասնագիտացված քաղաքացիական բժշկական կենտրոն։
Մեծարգո տիկին Լին Թրեյսի, նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաեւ այդ արժերքներն աշխարհում սփռող առաջատարն է, խնդրում ենք ձեզ աջակցել պարոն Ավետիսյանին՝ ձեր քաղաքական լծակներն օգտագործելով եւ Հայաստանյան իրականության մեջ Ջեր ունեցած հարգանքի շնորհիվ միջամտել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
ԱՄՆ-ը շատ լավ գիտի մարդու կյանքի և ազատության իսկական գինը:
Հայաստանը ԱՄՆ-ի ժողովրդավարության կարիքն ունի:
Հարգանքներով՝ Ազգային Ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թև»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր