ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ԱՄՆ-ում ստեղծվել է թմրամոլության դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը
00:48, 24.11.2022 | mamul.am
6348 | 0

Հյուսթոնի և Նոր Օռլեանի մի շարք հետազոտական ​​կենտրոնների և համալսարանների ամերիկացի գիտնականներն ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը թմրամոլության դեմ։ Այս մասին հայտնում է Pharmaceutics-ը։

Կրծողների վրա պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ոչ մի կողմնակի ազդեցություն ցույց չեն տվել, ուստի մոտակա ամիսներին դրանք կփորձարկվեն մարդկանց վրա:

Խոսքը, մասնավորապես, օփիոիդների մասին է։ Մասնագետները նշում են, որ չնայած այն հանգամանքին, որ թմրամոլությունը բուժելի է, մարդկանց 80%-ի մոտ այն բուժումից հետո կրկնվում է։

Միևնույն ժամանակ, անգամ երկու միլիգրամից փոքր ֆենտանիլի չափաբաժինը կարող է մահացու լինել, քանի որ այս դեղամիջոցը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինը և 100 անգամ ավելի ուժեղ, քան մորֆինը:
«Մեր պատվաստանյութն ի վիճակի է ստեղծել հակաֆենտանիլային հակամարմիններ, որոնք կապվում են կլանված ֆենտանիլի հետ և թույլ չեն տալիս այն հասնել ուղեղ՝ թույլ տալով նրան արտազատվել երիկամների միջոցով», - ասում է Հյուսթոնի համալսարանի դոցենտ Քոլին Հեյլը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր