ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 4,5 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն
21:48, 22.11.2022 | mamul.am
4932 | 0

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 4,5 միլիարդ դոլար լրացուցիչ ուղղակի բյուջետային աջակցություն։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքը։

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նշել է, որ այդ միջոցները կտրամադրվեն առաջիկա շաբաթների ընթացքում և կօգնեն Ուկրաինայի կառավարությանը՝ ամրապնդել տնտեսական կայունությունը։ Դրանք կուղղվեն հիվանդանոցների աշխատողներին, պետական ​​ծառայողներին ու ուսուցիչներին աշխատավարձեր վճարելուն, ինչպես նաև տարեցներին և բնակչության խոցելի խավերին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն։
Այս միջոցների հետ միասին Ուկրաինային ԱՄՆ ուղղակի բյուջետային աջակցության ընդհանուր գումարը կկազմի 13 մլրդ դոլար, որը բոլորը կտրամադրվեն դրամաշնորհների տեսքով, ասել է ֆինանսների նախարարը։ Յելենը նաև հորդորել է մյուս դոնորներին ավելացնել և արագացնել օգնությունն Ուկրաինային։

Բացի բյուջետային աջակցությունից, ԱՄՆ-ը ռազմական օգնություն է ցուցաբերում Կիևին։ Այսպիսով, փետրվարի 24-ից Ուկրաինա զենք և այլ սարքավորումներ փոխանցելու ԱՄՆ պարտավորությունների ընդհանուր գումարը մոտեցել է 19,3 միլիարդ դոլարին։ Նոյեմբերի 10-ին հայտարարված օգնության փաթեթը ներառում է Avenger հակաօդային պաշտպանության չորս համակարգեր, Hawk հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք և HIMARS բազմակի հրթիռային կայաններ, 100 Humvee ռազմական զրահամեքենա, 400 նռնականետ և տասնյակ հազարավոր հրետանի և ականանետեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր