Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին հայտնում է ակումբը՝ նշելով, որ որոշումն անհապաղ ուժի մեջ կմտնի։
Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան «մանկունյանական» ակումբում ունեցած հսկայական ներդրման համար: Ընդհանուր առմամբ «կարմիր սատանաների» կազմում նա 346 խաղում խփել է 145 գոլ։ Ակումբը Ռոնալդուին և նրա ընտանիքին մաղթում է ամենայն բարիք ապագայում։