ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ռուսաստանը ռեսուրսներ ունի ևս 3-4 զանգվածային հրթիռային հարձակման համար». Դանիլով
22:18, 22.11.2022 | mamul.am
5443 | 0

Ռուսաստանը դեռևս «չափազանց շատ» S-300 հրթիռներ ունի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Մենք հավաստի տեղեկություններ ունենք Ռուսաստանի Դաշնության տարածքում զենքի որոշակի տեսակների առկայության մասին, մենք հասկանում ենք, թե որքան է մնացել՝ որոշ հրթիռներից 10%-ից պակաս է մնացել, կան հրթիռներ, որոնցից մնացել է 18%-ը, կան հրթիռներ, որոնք, ցավոք սրտի, դժոխային քանակությամբ դեռ մնացել են Ռուսաստանի Դաշնության տարածքում, դրանք Ս-300 հրթիռներ են, դրանք չափազանց շատ են, հիմա դրանք նետվում են Զապորոժիեի, Խերսոնի, Խարկովի վրա: Ինչ վերաբերում է բարձր ճշգրտության հրթիռներին, ապա մենք հստակ գիտենք, թե որքան շատ են դրանք այսօր: Սակայն եթե ամեն ինչ լավ լիներ, ապա հաստատ չէին դիմի այլ երկիր (Իրան.-խմբ.) հրթիռներով օգնելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով, Ռուսաստանն ունի 3-4 զանգվածային հարվածի ռեսուրս, որը համարժեք կլինի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հարձակմանը։

«Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հարձակումը ամենահզորներից էր, եթե խոսքը 15-ին տեղի ունեցած նման հրետակոծության մասին է, ապա առավելագույնը երեք-չորս անգամ կարող են նման հրետակոծություններ իրականացնել»,- հավելեց ԱԱԾԿ քարտուղարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր