ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+9 °C
«Միջազգային որևէ ճնշմամբ ադրբեջանցիներն ինքնակամ չեն հեռանա ՀՀ տարածքից․ դա գին է արժենալու»․ Վիտալի Մանգասարյան
23:24, 23.11.2022 | mamul.am
2414 | 2

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը 24TV-ի եթերում, անդրադառնալով նախօրեին ՀՀ արևելյան հատվածում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Մաճկալաշեն գյուղի մերձակայքում տրակտորիստի ուղղությամբ կրակ արձակելու հանգամանքներին, նշել է․ «Թշնամին հստակ նպատակ ունի․ լարվածության դինամիկ աճ ապահովել՝ հետագայում լայնածավալ գործողություններ սկսելու համար: Եթե մենք համաչափ արձագանք չտանք, բնի մեջ չխեղդենք, ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվելու: Մի քանի անգամ իրենք մեր տեխնիկայի վրա կրակել են, որի պատճառով զոհեր ենք ունեցել, նույն տրամաբանությամբ էլ մենք պետք է շարժվենք, թույլ չտանք, որ նրանք ամրանան»:

Ռազմական փորձագետը նկատել է՝ իշխանության այն պնդումները, որ միջազգային ճնշման ներքո ադրբեջանցիները կհեռանան ՀՀ տարածքից, իրատեսական չեն․ «Միջազգային որևէ ճնշմամբ ադրբեջանցիները ինքնակամ չեն հեռանա, դա գին է արժենալու, որքան երկար մնան ՀՀ տարածքում, այդքան այդ գինը մեծանալու է»:

«Միջազգային որևէ ճնշմամբ ադրբեջանցիները ինքնակամ չեն հեռանա ՀՀ տարածքից․ դա գին է արժենալու»․ Վիտալի Մանգասարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր