ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մոսկվան և Կիևը գերիներ են փոխանակել՝ 35-ը 36-ի դիմաց
22:30, 23.11.2022 | mamul.am
3192 | 0

Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիների փոխանակում են իրականացրել:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ուկրաինա է վերադարձել 36 մարդ՝ մեկ քաղաքացիական և 35 զինվորական։

Նրա խոսքով, ազատ արձակվածների թվում են Մարիուպոլը պաշտպանած տղաները, որոնք եղել են Ազովստալում, ինչպես նաև ներխուժման առաջին օրերին Զապորոժիեի ատոմակայանում գերեվարված ազգային գվարդիականները:

«Ընդհանուր առմամբ, ազատ են արձակվել Ազգային գվարդիայի 22 սպա, 8 սահմանապահ, 4 ռազմածովային մարտիկ, մեկ տղա՝ Ուկրաինայի զինված ուժերից։ Ցավոք, ազատ արձակված քաղաքացիական անձի ոտքն անդամահատվել է»,- մանրամասնել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևը Մոսկվային է վերադարձրել 35 ռուս զինվորի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր