ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե ՀԱՊԿ-ից սպասելիքներն արդարացվեին, երեկ փաստաթուղթ կստորագրվեր»․ Ալեն Սիմոնյան
13:12, 24.11.2022 | mamul.am
4947 | 0

«ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել հայտարարությունը։ Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, թե դրա հետ ՀԱՊԿ երկրները ո՞նց են մերվում կամ ո՞նց են դրա շարունակությունը տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Լրագրողի դիտարկմանը՝ «ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն», Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Որ արդարացվեին՝ կսորագրվեր փաստաթուղթը»։

«Եթե ՀԱՊԿ-ից սպասելիքներն արդարացվեին, երեկ փաստաթուղթ կստորագրվեր»․ Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր