«ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել հայտարարությունը։ Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, թե դրա հետ ՀԱՊԿ երկրները ո՞նց են մերվում կամ ո՞նց են դրա շարունակությունը տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Լրագրողի դիտարկմանը՝ «ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն», Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Որ արդարացվեին՝ կսորագրվեր փաստաթուղթը»։ |