ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«2019-ին Պուտինին չդիմավորող Փաշինյանը երեկ սրտատրոփ սպասում էր նրա ժամանմանը». Ագնեսա Խամոյան
14:48, 24.11.2022 | mamul.am
3476 | 2

«Ինձ համար դժվար է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի քայլերը, այն նույն Նիկոլ Փաշինյանի, ով 2019 թվականին հերոսաբար օդանավակայանում չէր դիմավորում Վլադիմիր Պուտինին, բայց երեկ տեսաք, որ հատուկ, անձամբ Վլադիմիր Պուտինի համար գնացել և սրտատրոփ սպասում էր նրա ժամանմանը։ Այս պահի դրությամբ որևէ հստակ արձանագրում անել, թե ինչ է անում Փաշինյանը, Հայաստանը տանում է դեպի արևմտյան ուղղությամբ, թե՞ ռուսական կողմ, կդժվարանամ ասել, բայց մի բան վստահ կարող եմ պնդել․ իր բոլոր գործողությունների հիմքում պետք է տեսնել մի բան՝ դա սեփական իշխանության պահպանումն է»,- այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«2019-ին Պուտինին չդիմավորող Փաշինյանը երեկ սրտատրոփ սպասում էր նրա ժամանմանը». Ագնեսա Խամոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր