ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ֆինանսավորում Ամուլսարի դեմ պայքարը». Դանիել Իոաննիսյան
19:54, 24.11.2022 | mamul.am
3523 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Պարզվում է, մի հանքից փող ստանալն ու այլ հանքի դեմ պայքարելը ՕՔ է, իսկ այդ փաստը ջրի երես հանելը՝ «պատվերով» գործ
Fip.am «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտել է, որ երկար ժամանակ Ամուլսարի հանքի դեմ պայքարած, դրա դեմ ինֆո-արշավ արած անձանցից մի քանիսը միջնորդավորված գումար են ստացել մեկ այլ հանքից՝ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ):
Նյութը կարդալուց նկատեցի, որ «Փաստերի ստուգման հարթակը», շատ համեստորեն, չի պնդում, որ այդ մարդիկ փողով են պայքարել (թեև ոմանց մասով կարար պնդեր): Եվ խոսքը, բնականաբար, բոլոր էկո-ակտիվիստների մասին չէ, նյութում միայն 7 հոգու անուն կա:
Պարզապես հետաքննությամբ արձանագրում է առաջին հայացքից այն տարօրինակ փաստը, որ մի հանքը ֆինանսավորում է մեկ այլ հանքի դեմ պայքար ու պայքարողների:
Նյութն ամբողջությամբ փաստերի հիման վրա է: Նյութում չկա սխալ բան, բոլոր դերակատարներից մեկնաբանություն կա վերցված ու նյութում տեղադրված:
Եվ հիմա, արի ու տես, որ մարդիկ, ովքեր մի հանքից փող են ստացել այլ հանքի դեմ պայքարելու համար՝ «Փաստերի ստուգման հարթակին» մեղադրում եմ «պատվերով» աշխատելու մեջ: Պատկերացնո՞ւմ եք:
Ընդ որում, հետաքրքիր է, որ նյութը քննադատողները մի հին քարոզչական հնարք են կիրառում: Խոսում են բոլոր տեսակի դետալներից՝ մոռացության մատնելով սենյակի մեջտեղում կանգնած փղին՝ մի հանքի կողմից մեկ այլ հանքի դեմ պայքարի ֆինանսավորման փաստին:
Ամեն տեսակի դետալի կպնում են. էլ «վեռնագրում էս տառը սենց չէր, էն տառը նենց չէր»: Էլ «նյութում հիշատակվեց «Էլրադին» վճարված գումարը, որը կապ չուներ»... Բայց որևէ մեկը չի քննարկում այն, թե ինչի՞ էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ֆինանսավորում Ամուլսարի դեմ պայքարը:
Հ.Գ. Իսկ թե ինչի՞ համար էր ԶՊՄԿ-ն պայքարում «Լիդիանի» դեմ՝ պարզ է. որ վերջինս սննանկանա և Ամուլսարի ոսկին հանեն «հնաբնակները» (ինչի վրա արդեն սկսում են աշխատել)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր