ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հարությունյանն ամրապնդել է այն կարծիքը, որ Արցախի սուբյեկտության հիմնական «հակառակորդը» հենց ԼՂ էլիտան է». Սուրեն Սուրենյանց
00:12, 25.11.2022 | mamul.am
2704 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Երեկ գրել էի, որ Արցախում ճիշտ էր սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելը՝ ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող մի շարք ռիսկեր հաշվի առնելով: Բայց Արայիկ Հարությունյանի բերած պատճառաբանությունը ինձ անկեղծորեն հիասթափեցրեց: Ոչ մի կանխակալ կարծիք չունեմ Ռուբեն Վարդանյանի անձի հանդեպ, բայց չի կարելի կարծիք ձևավորել, թե նրա անձը բարձր է ինստիտուցիոնալ փոփոխություններից: Հենց դա է երեկ ասել Հարությունյանը՝ ևս մեկ անգամ ամրապնդելով այն կարծիքը, որ Արցախի սուբյեկտության հիմնական «հակառակորդը» հենց ԼՂ էլիտան է՝ մտածողության, դիսկուրսի ցածր նշաձողով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր