Դեկտեմբերի 11-ին «Մանկական Եվրոտեսիլ 2022»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան, հայտնում է «Առաջին ալիք»-ը: Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրոտեսիլի» բեմում ևս երգը կհնչի կենդանի կատարմամբ՝ հայկական գործիքներով և ազգային երանգներով: |