ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երջանիկ եմ վերադառնալ եվրոտեսիլյան մեծ ընտանիք». Ռոզա Լին
19:18, 24.11.2022 | mamul.am
5203 | 0

Առաջին ալիքը հայտնում է «Մանկական Եվրոտեսիլ 2022»-ի միջանկյալ ելույթներից մանրամասներ: Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք շոուի հատուկ հյուրն է Ռոզա Լինը: Միջանկյալ ակտերից մեկում «Եվրթտեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրոտեսիլի» պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում: «Շատ ուրախ եմ ելույթ ունենալ «Մանկական Եվրոտեսիլ 2022»-ում: Ինձ համար չափազանց կարևոր է, որ մանկական երգի տոնն անցկացվում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ վերադառնալ եվրոտեսիլյան մեծ ընտանիք»,- նշում է Ռոզա Լինը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաև աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում ևս երգը կհնչի կենդանի կատարմամբ՝ հայկական գործիքներով և ազգային երանգներով: Հանդիսատեսը սպասում է նաև «Քամի-քամի» հիթի կատարող Մալենային: Նրա ելույթը ևս նախատեսված է միջանկյալ ակտում. «Մանկական Եվրոտեսիլ 2021»-ի հաղթողը ներկայանալու է նոր երգով: «Can’t feel anything» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, տեքստինը՝ Մալենան և Ռոզա Լինը: Շուտով տեղի կունենա նաև տեսահոլովակի պրեմիերան:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրոտեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր