ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ֆրանսիան և Բրիտանիան վիճել են ՆԱՏՕ-ի հարցում Մակրոնի դիրքորոշման պատճառով. #Daily_Express
19:42, 24.11.2022 | mamul.am
6236 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարկացրել է բրիտանացի պատգամավորներին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի նշանակումը արգելափակելու ծրագրով, գրում է Daily Express-ը։
Հրատարակությունը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բեն Ուոլեսի կամ Մեծ Բրիտանիայից կամ Թուրքիայից որևէ այլ թեկնածուի նշանակման հարցում վետոյի իրավունքից օգտվելու Մակրոնի ծրագրերի մասին։ Բրիտանական խորհրդարանի անդամները զայրացած են նման ծրագրերից։
«Թեև Մակրոնի անգլոֆոբիան հիասթափեցնող է, նա, առնվազն, հետևողական է», - ասել է Պահպանողական պատգամավոր Էնդրյու Բրիջենը։
Նա հավելել է, որ Ուոլեսը «կատարելապես» համապատասխանում է դաշինքի գլխավոր քարտուղարի դերին՝ միաժամանակ նշելով, որ իր հեռանալը կառավարությունից կորուստ կլինի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր