ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հունգարիան որոշում է կայացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ
20:30, 24.11.2022 | mamul.am
8536 | 0

Հունգարիայի խորհրդարանը մեկ ամսվա ընթացքում կվավերացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ինքը նման խոստում է ստացել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից՝ Վիշեգրադյան խմբի ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ։

«Ես վարչապետ Օրբանին խնդրեցի հնարավորինս շուտ վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Եվ ես խոստում ստացա, որ վավերացումը տեղի կունենա նոր տարում խորհրդարանի առաջին նիստում, այսինքն՝ մեկ ամսից մի փոքր ավելի հետո»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր