ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բեռլինի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները բնապահպան ակտիվիստների պատճառով
22:00, 24.11.2022 | mamul.am
3665 | 0

Բնապահպան ակտիվիստները ներթափանցել են Բեռլինի օդանավակայանի երթուղի։ Դրանից հետո օդանավակայանի ադմինիստրացիան դադարեցրել է բոլոր չվերթները, հաղորդում է գերմանական rbb 24 պորտալը։

Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16-ին տարածք են մտել «Վերջին սերունդ» շարժման ակտիվիստները: Դրա համար նրանք պոկել են մետաղական ցանկապատը գործիքների օգնությամբ: Ակտիվիստներն այնուհետև իրենց ձեռքերի ափերը սոսնձել են թռիչքուղուն:

Ըստ ակտիվիստների՝ իրենք ակցիա են իրականացրել ի նշան կլիմայի փոփոխության դեմ բողոքի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր