Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեի իր ուղերձում մեկնաբանել է Խերսոնի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով տեղի ունեցած ավերածությունները։ «Գրեթե ամեն ժամ ես հաղորդագրություն եմ ստանում Խերսոնի ուղղությամբ զավթիչների հարձակումների մասին: Սա պարտվածների վրեժն է: Մարտ վարել նրանք չգիտեն: Միակ բանը, որ կարողանում են՝ ահաբեկելն է»,- ասել է Զելենսկին: Ավելի վաղ հայտնել էինք Խերսոնի ազատագրման մասին: |