ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնաբերվել է 70-ամյա կնոջ դի․ նրան սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել դուստրը
17:54, 25.11.2022 | mamul.am
4731 | 0

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 23-ին շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Իսկ հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանը և քննչական բաժնի ավագ քննիչ Հակոբկոխյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 70-ամյա Զոյա Է․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ մահացածի աչքի տակ հայտնաբերվել է կապտուկ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ կապտուկն առաջացել է նշված բնակարանում Զոյա Է․-ի աղջկա՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Մարինա Պ․-ի կողմից բռունցքով հարվածելու հետևանքով։

Քրեական հետախուզության օպեր լիազորները նշված բնակարանում հայտնաբերել են Մարինա Պ․-ին և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր