ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Համոզված եմ՝ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից․ ճիշտ ժամանակը հիմա է»․ Արամ Սարգսյան
20:36, 25.11.2022 | mamul.am
5328 | 0

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր, անգամ նրանք, ովքեր լրիվ ռուսամետ են և Վլադիմիր Վլադիմիրիչի ընկերներն էին, այս փաստաթուղթը չէին ստորագրի, որովհետև դա ամբողջությամբ Հայաստանի դեմ փաստաթուղթ է։ Այսինքն՝ այս փաստաթուղը, եթե Հայաստանը ստորագրում էր, ինքը օրինականացնում էր սեպտեմբերի 12-ին և 13-ին տեղի ունեցած ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումների արդյունքը»․ այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով մերժել էր ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի հռչակագիրը։

«Ես համոզված եմ, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, գտնում եմ, որ դուրս գալու ճիշտ ժամանակը հիմա է»,- ասել է Սարգսյանը։

«Համոզված եմ՝ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից․ ճիշտ ժամանակը հիմա է»․ Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր