ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Քանի Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, արևմուտքից սպառազինություն չի տրամադրվի»․ Արամ Սարգսյան
21:06, 25.11.2022 | mamul.am
2505 | 0

«Եթե մենք մնում ենք ՀԱՊԿ-ում, արևմուտքն անելու է այնքան, ինչքան հիմա է անում։ Քաղաքական գործիքներով, քաղաքական մեխանիզմներով փորձելու է սաստել Ադրբեջանին և Թուրքիային․․․»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ քանի Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, արևմուտքից տեխնոլոգիական սպառազինություն չի տրամադրվի։

Հարցին՝ Ալիևը հայտարարել է, որ հրաժարվում է Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից, սա կապո՞ւմ եք ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքի հետ, Արամ Սարգսյանը պատասխանել է․ «Բացարձակապես չեմ կապում։ Ես չեմ տեսնում այստեղ նման կապ, այստեղ հակառակ ուղղության խնդիրն է, բայց գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հրաժարվել է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր